Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանին կփոխարինի Աշոտ Սիմոնյանը


Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանին կփոխարինի Աշոտ Սիմոնյանը

  • 13-07-2017 18:53:36   | Հայաստան  |  Քաղաքական

Այսօր կառավարության նիստում Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանն ազատվեց աշխատանքից: Նրան կփոխարինի Աշոտ Սիմոնյանը։ Արագածոտնի մարզպետի պարտֆելը, հիշեցնենք, տրված է ՀՅԴ-ին:
 
Վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորեց նորանշանակ մարզպետին և հույս հայտնեց, որ նա կարդարացնի իրենց ակնկալիքները։
 
«Պարոն Սիմոնյան, ձեր գործառույթները գիտեք, մեր ակնկալիքները գիտեք: Տարածքային կառավարման ոլորտում այսօր մենք շատ բան ենք նախատեսել, որ պրինցիպիալ պետք է փոխենք, ընենց որ ձեզ հաջողություն եմ ցանկանում»,- ասաց Կարեն Կարապետյանը:
Նոյյան տապան  -   Քաղաքական