Աշոտ Մանուկյանը Moody’s-ի պատվիրակության հետ քննարկել է Հայաստանի սուվերեն վարկանիշի բարելավման խնդիրները


Աշոտ Մանուկյանը Moody’s-ի պատվիրակության հետ քննարկել է Հայաստանի սուվերեն վարկանիշի բարելավման խնդիրները

  • 14-07-2017 11:46:23   | Հայաստան  |  Տնտեսություն

 
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանն ընդունել է Moody’s միջազգային վարկանշային կազմակերպության պատվիրակությանը՝ Սինգապուրում ընկերության ներդրողների ծառայության սուվերեն ռիսկերի խմբի վերլուծաբան Մեթյու Սրքոստայի գլխավորությամբ։ 
  Ողջունելով հյուրերին՝ Աշոտ Մանուկյանը ներկայացրել է ընդերքի, էներգետիկայի և ջրային տնտեսության ոլորտներում իրականացվող աշխատանքները, որոնք կարող են դրական ազդեցություն ունենալ մեր երկրի սուվերեն վարկանիշի ձևավորման վրա։ Խոսելով հանքարդյունաբերության ոլորտի մասին՝ նշվել է, որ Հայաստանը դիմել է անդամակցելու Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությանը.
 
-Վստահ եմ, որ դա էական դրական ազդեցություն կունենա Հայաստանի սուվերեն վարկանշի վրա,-ընգծել է նախարարը։ 
Դրան զուգահեռ իրականացվում է ընդերքի մասին առկա ողջ տեղեկատվության թվայնացում և ինտերնետ հասանելիության ապահովում։ Այս ուղղությամբ աշխատանքները կավարտվեն տարեվերջին կամ հաջորդ տարվա սկզբին, ինչից հետո ողջ տեղեկատվությունը հասանելի կլինի բոլորի համար։ Փոփոխություններ են  նախապատրաստվում  նաև ընդերքի մասին օրենսդրության մեջ, որով նախատեսվում է ընդերքօգտագործման իրավունքի տրամադրումն իրականացնել միայն բաց և թափանցիկ աճուրդների միջոցով։  
Ներկայացնելով էներգետիկ ոլորտի ծրագրերը՝ Աշոտ Մանուկյանն առանձնացրել է էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացման ուղղությամբ իրականացվող միջոցառումները։ Նշվել է, որ Հայաստանը ազատականացման ճանապարհով է գնում նաև ջրային տնտեսության ոլորտում։ 
Պատասխանելով էներգետիկ կայանների, մասնավորապես ՀԱԷԿ-ի սեյսմակայունության վերաբերյալ պատվիրականության անդամների հարցին՝ նախարարը նշել է, որ Հայաստանի ատոմային էլեկտրակայանն այդ առումով առաջիներից է աշխարհում։  
Հանդիպմանը քննարկվել են նաև Հայաստանի էներգետիկ և հանքարդյունաբերության ոլորտի ընկերությունների վարկանիշավորման հնարավորության վերաբերյալ հարցեր։ 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play