Շարունակվում են մայրաքաղաքի ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների խնամքի աշխատանքները


Շարունակվում են մայրաքաղաքի ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների խնամքի աշխատանքները

  • 14-07-2017 12:44:30   | Հայաստան  |  Հասարակություն

 
Երևանի վարչական շրջաններում ակտիվորեն շարունակվում են ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների ամենօրյա խնամքի աշխատանքները: Շոգ եղանակով պայմանավորված՝ դրանք կատարվում են երկու, իսկ որոշ դեպքերում նաև երեք հերթափոխով՝ շարունակվելով գիշերվա ժամերին:
 
Ողջ օրվա ընթացքում կանաչ տարածքներում իրականացվում են խոտհնձի աշխատանքներ, իսկ ոռոգման գործընթացն ավելի արդյունավետ կազմակերպելու նպատակով առանձին տարածքների ջրամատակարարումը կատարվում է գիշերը՝ օգտագործելով նաև խորքային հորերի ջուրը: Միաժամանակ, պատշաճ տեսքի են բերվում ծաղկանոցներն ու սիզամարգերը, իրականացվում է քաղհան և շոգի պատճառով թոշնած ծաղիկների փոխարինում:
Մայրաքաղաքում մեկնարկել են նաև ծառերի բուժման լայնածավալ աշխատանքները: ժամանակակից ու արդյունավետ բուժանյութերով բուժման են ենթարկվում հիմնականում թեղի, կաղնի, թխկի և ակացիա ծառատեսակները: 
 
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
 
Նոյյան տապան  -   Հասարակություն