«Հայաստանին մոտենում է տաք օդի հերթական ջերմային ալիքը». Գագիկ Սուրենյան


«Հայաստանին մոտենում է տաք օդի հերթական ջերմային ալիքը». Գագիկ Սուրենյան

  • 14-07-2017 13:08:18   | Հայաստան  |  Հասարակություն

Հուլիսի 16-ին ցիկլոնի ուժը հիմնականում կպահպանվի Շիրակում, Լոռիում, Տավուշում, Արագածոտնի և Կոտայքի լեռնային գոտիներում ինչպես նաև Գեղարքունիքում, որի արդյունքում նշված գոտիներում կեսօրից հետո կարճատև անձրևները դեռ կպահպանվեն:

Ինչպես տեղեկացրեցին  SHAMSHYAN.com-ին  ԱԻՆ հիդրոմետ ծառայությունից, հուլիսի 17-ի ցերեկվանից սկսած Հայաստանին Սահարա անապատից մոտենում է հերթական տաք օդի ալիքը, որի արդյունքում հուլիսի 17-18-ը ընկած ժամանակահատվածում տեղումները ամենուրեք կդադարեն, օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-5 աստիճանով, Արարատյան դաշտում, Սյունիքի հովտային գոտում և Երևանում ցերեկը հասնելով +38…+39 աստիճանի, որը նորմայից բարձր է մոտ 5-7 աստիճանով: Նշված օրերին հանրապետության հովտային գոտում կանխատեսվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

 

Նոյյան տապան  -   Հասարակություն