«Արթիկ» ՔԿ-ում դատապարտյալին այցելության եկած քաղաքացու մոտից հայտնաբերել են արգելված դեղահաբեր


«Արթիկ» ՔԿ-ում դատապարտյալին այցելության եկած քաղաքացու մոտից հայտնաբերել են արգելված դեղահաբեր

  • 14-07-2017 13:35:28   | Հայաստան  |  Իրավունք

«Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները հուլիսի 13-ին՝ ժամը 16:40-ի սահմաններում, օպերատիվ տվյալներն իրացնելով, անձնական խուզարկության են ենթարկել դատապարտյալներ, եղբայրներ Կ. Ս.-ին և Մ. Ս.-ին այցելած քաղաքացի Տ. Ս.-ին, ում գոտկատեղից հայտնաբերել են թափանցիկ պոլիէթիլենով փաթեթավորված, 2 գրամ ընդհանուր քաշով «B-8» գրառմամբ 5 դեղահաբ:
 
Առգրավվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության:
 
Նախապատրաստվում են նյութեր:
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play