Հայաստանի հեծանվային մարզաձևերի հավաքականը կմասնակցի հեծանվահրապարակի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը


Հայաստանի հեծանվային մարզաձևերի հավաքականը կմասնակցի հեծանվահրապարակի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը

  • 14-07-2017 15:33:57   | Հայաստան  |  Սպորտ

 
 
Հայաստանի հեծանվային մարզաձևերի ֆեդերացիայի համար հուլիսի երկրորդ կեսը թեժ է լինելու. մարզիկները եվրոպական մի շարք կարևոր մրցաշարերի են մասնակցելու: 
Վաղը` հուլիսի 15-ի առավոտյան, Հայաստանի հեծանվային մարզաձևերի հավաքականը մեկնում է Պորտուգալիայի Անադիա քաղաք, որտեղ կմասնակցի հուլիսի 17-23-ին կայանալիք, Եվրոպայի՝ հեծանվահրապարակի երիտասարդական առաջնությանը: Հավաքականի գլխավոր մարզիչ Անդրանիկ  Առուստամյանի ուղեկցությամբ Անադիա  կմեկնեն Էդգար Ստեփանյանը, Ռոբերտ Խաչատրյանը և Լևոն Լավչյանը:
 
Եվրոպայի առաջնության ավարտից անմիջապես հետո Էդգար Ստեփանյանը և Ֆրանսիայում մարզվող Մհեր Մկրտչյանը մեկնելու են Կոտ դը Իվուար՝ մասնակցելու ֆրանկոֆոնիայի խաղերին:
Պատանի երեք հեծանվորդներ էլ հուլիսի 23-30-ին  մասնակցելու են Հունգարիայի Գյոր  քաղաքում կայանալիք Եվրոպայի պատանեկան ամառային օլիմպիական փառատոնին:
Առաջիկա մրցաշարերին լավագույնս մասնակցելու նպատակով հայ հեծանվորդները մարզիչի գլխավորությամբ 15-օրյա ուսումնամարզական հավաք են անցկացրել Ծաղկաձորում:
 
 
Հայաստանի հեծանվային մարզաձևերի ֆեդերացիա
 
Նոյյան տապան  -   Սպորտ