Եղանակի անակնկալները շարունակվում են


Եղանակի անակնկալները շարունակվում են

  • 14-07-2017 16:00:47   | Հայաստան  |  Հասարակություն

Հուլիսի 17-19-ը հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում ցերեկը կանխատեսվում է մինչև 38...39 աստիճան տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Օդի միջին օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 5-7 աստիճանով:
 
Այդ մասին տեղեկացնում է ՀՀ արտակարգի իրավիճակների նախարարությունը
 
Հանրապետության տարածքում`
 
Հուլիսի 15-ի երեկոյան ժամերին շրջանների զգալի մասում, 16-ին հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ 17-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
 
Քամին` հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:
 
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով:
 
 
 
 
Երևան քաղաքում`
 
15-16-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: 17-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
 
 
 
 
 
Երևան քաղաքի հուլիսի 15-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
 
• Օդի առավելագույն ջերմաստիճան`40.50C (2000 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան`12.60C (1974 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան`27.10C
Նոյյան տապան  -   Հասարակություն