«Մաշան և արջը» մուլտֆիլմի նոր սերիայի պրեմիերան կայացել է տիեզերքում (տեսանյութ)


«Մաշան և արջը» մուլտֆիլմի նոր սերիայի պրեմիերան կայացել է տիեզերքում (տեսանյութ)

  • 14-07-2017 17:07:47   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը



Միջազգային տիեզերակայանի հրամանատար Ֆյոդոր Յուրչիխինն առաջինն է նայել «Մաշան և արջը» ռուսական անիմացիոն սերիալի նոր սերիան: Այս մասին հայտնում է «Մոսկվա» գործակալությունը՝ հղում անելով «Անիմակորդ» ստուդիայի մամուլի ծառայությանը:
 
Աղբյուրի հաղորդմամբ՝ պրեմիերայից մի քանի օր առաջ «Մաշան և արջը» մուլտֆիլմի թիմը և «Ռոսկոսմոսը» ՄՏԿ են ուղարկել 65-րդ դրվագը:
 
«Ռոսկոսմոսի» YouTube-ի ալիքում տեսանյութ է հրապարակվել, որում Յուրչիխինը ողջունում է երկրաբնակներին և դիտում «Մաշան և արջը» մուլտֆիլմի նոր դրվագը:
 
«Տիեզերագնացների մասնագիտությունը շատ բարդ, շատ պատասխանատու և վտանգավոր է: Մենք տիեզերք ենք մեկնում ոչ թե անկշռության մեջ զվարճանալու և մուլտֆիլմեր դիտելու համար: Բայց այսօր բացառիկ օր է, չէ՞ որ թողարկվել է «Մաշան և արջը» մուլտֆիլմի նոր դրվագը, և այն տիեզերական է», - պատմել է տիեզերագնացը:
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը