Զախարովան հստակեցրել է. Ներքին անձնագրերով կարելի է Հայաստան մեկնել միայն «Զվարթնոց» և «Գյումրի» օդանավակայաններով


Զախարովան հստակեցրել է. Ներքին անձնագրերով կարելի է Հայաստան մեկնել միայն «Զվարթնոց» և «Գյումրի» օդանավակայաններով

  • 14-07-2017 17:06:36   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցում հստակեցրել է, որ Հայաստանի ու Ռուսաստանի միջև կնքված միջկառավարական համաձայնագրով ՌԴ քաղաքացիները ներքին անձնագրերով Հայաստան կարող են Երևանի «Զվարնթոց» միջազգային օդանավակայանով կամ Շիրակի «Գյումրի» օդանավակայանով:
 
Զախարովան հիշեցրել է, որ ռուսաստանյան օրենսդրության համաձայն երեխաներին ներքին անձնագիր տրամադրվում է 14 տարեկանից:  Իսկ մինչ այդ նրանք կարող են Հայաստան մեկնել միայն  արտասահմանյան անձնագրերով:
 
Հիշեցնենք, որ ՌԴ քաղաքացիները ներքին անձնագրերով կարող են ՀԱյաստան գալ սկսած այս տարվա փետրվարի 23-ից:
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play