Հայաստանում կհիմնվի գիտահետազոտական լաբորատորիա և բարձր տեխնոլոգիաների ֆորենզիկ արտադրության նոր ճյուղ


Հայաստանում կհիմնվի գիտահետազոտական լաբորատորիա և բարձր տեխնոլոգիաների ֆորենզիկ արտադրության նոր ճյուղ

  • 14-07-2017 19:25:10   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Հուլիսի 14-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն ընդունել  է Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս (Թի-Էս-ԴԻ) ընկերության հիմնադիր տնօրեն Վահան Շաքարյանին և իտալական IDS ընկերության փոխտնօրեն Ալբերիկո Պարենտեին: 
Նախարարը ողջունել է իտալական IDS ընկերության համագործակցությունը Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս (Թի-Էս-ԴԻ)  ընկերության հետ և հույս հայտնել, որ կլինեն նոր նախաձեռնություններ ևս։  Սուրեն Կարայանը վստահեցրել է հյուրերին, որ նախաձեռնությունը կունենա պետության լիակատար աջակցությունը: 
***
Նույն օրը նախարարությունում տեղի է ունեցել ասուլիս` նվիրված Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս (Թի-Էս-ԴԻ) և իտալական IDS ընկերության համագործակցությամբ Հայաստանում գիտահետազոտական լաբորատորիա և բարձր տեխնոլոգիաների ֆորենզիկ արտադրության նոր ճյուղ հիմնելուն:  
Ասուլիսի բանախոսներն էին` ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը, Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը, Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս(Թի-Էս-ԴԻ) ընկերության հիմնադիր տնօրեն Վահան Շաքարյանը և իտալական IDS ընկերության փոխտնօրեն Ալբերիկո Պարենտեն:  
Փետրվարի 24-ին ՀՀ կառավարության և Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս (Թի-Էս-ԴԻ) ընկերության միջև ստորագրված  ՏՏ, տեղեկատվայնացման, հեռահաղորդակցության և ինովացիոն ոլորտների խթանման մասին փոխըմբռնման հուշագրի շրջանակներում իրականացված աշխատանքների արդյունքում  Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս(Թի-Էս-ԴԻ) ընկերության և  IDS ընկերության միջև ստորագրվել է համաձայնագիր Հայաստանում Գիտահետազոտական լաբորատորիա և բարձր տեխնոլոգիաների ֆորենզիկ արտադրության նոր ճյուղ հիմնելու մասին:
Ծրագիրը պետք է իրականացվի 5 տարվա ընթացքում: IDS ընկերությունը կողմից նախատեսվում է կատարել մինչև 10 մլն եվրո ներդրում: Սկզբնական շրջանում աշխատանքներ կիրականացվեն Թի-Էս-Դի արտադրամասի R&D հետազոտական կենտրոնում, հետագայում` ծավալի մեծացմանը զուգընթաց կհիմնվի առանձին կենտրոն: 
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը նշեց, որ սա հերթական ներդրումային ծրագիրն է, որը մեկնարկում է Հայաստանում և ավելացրեց. 
Շատ ուրախալի է, որ սա ոչ միայն օտարերկրյա ուղղակի  ներդրում է, այլ նաև ներդրում է գիտահետազոտական ոլորտում, որը որ ապագայում լինելու է և հիմա էլ արդեն մեր տնտեսության շարժիչ ուժերից մեկն է: Նոր մարտահրավերներ են կանգնած տնտեսության առջև, ավանդական արտադրությունները և տնտեսության առկա ճյուղերը պետք է վերազինվեն նոր տեխնոլոգիաներով, որպեսզի մենք կարողանանք բարձրացնել արտադրողականությունը արտադրությունում և ճյուղերում,  կարողանանք առաջ մղել մեր տեղական արտադրանքը և ունենանք տնտեսական աճ: Մենք թիրախավորել ենք շատ մեծ ցուցանիշ, 40 տոկոս արտահանում ՀՆԱ-ի կապակցությամբ և այդ ցուցանիշին հասնելու համար հիմնական ուղղություններից մեկն էլ հենց գիտելիքահենք տնտեսության ձևավորումը և գիտահետազոտական ոլորտում ներդրումների իրագործումն է:  
Գործարքը հնարավոր է դարձել նաև հայ-իտալական գործարար կապերի ակտիվացման և ներդրումների խթանման նպատակով ՀՀ կառավարության, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության ու Հայաստանի զարգացման հիմնադրամի կողմից իրականացված աշխատանքների շնորհիվ: 
Հունիսին Հռոմում հիմնադրամի նախաձեռնությամբ տեղի է ունեցել «Հայաստան-Իտալիա» գործարար համաժողովը, որի ընթացքում ներկայացվել են բիզնես-ծրագրեր, կազմակերպվել են B2B հանդիպումներ: Հայաստանի զարգացման հիﬓադրաﬕ և Իտալիայի առևտրի խթանման գործակալության (ICE) ﬕջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր: Իսկ ավելի վաղ Հայաստանի զարգացման հիմնադրամը Իտալիայում ներկայացուցիչ է նշանակել մեր երկրի ներդրումային հնարավորությունները ներկայացնելու և գործարարներին դեպի Հայաստան ուղղորդելու առաքելությամբ: 
«Իտալիայում Հայաստանի զարգացման հիմնադրամի ներկայացուցչի, հայաստանյան TSD և իտալական IDS ընկերությունների հանդիպումից հետո սկսվեցին հիմնական աշխատանքները և արդունքն այս նոր ներդրումն է: Մենք պլանավորում ենք մինչև տարեվերջ ևս 50 ներկայացուցիչ նշանակել տարբեր երկրներում, որոնք զբաղվելու են Հայաստան նոր ներդրումներ բերելով»,-նշել է Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը: 
Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս(Թի-Էս-ԴԻ) ընկերության հիմնադիր տնօրեն Վահան Շաքարյանը շնորհակալություն հայտնեց Հայաստանի զարգացման հիմնադրամին և Իտալիայում հիմնադրամի ներկայացուցչին` նշելով. 
Իտալիայում կայացած հանդիպումից հետո բանակցությունների արդյունքում եկանք եզրակացության, որ պետք է միացնենք մեր երկու ընկերությունների ուժերը, որպեսզի ստեղծենք նոր գիտա-հետազոտական և արտադրական ուղղություն, հատկապես ֆորենզիկ ուղղության մասով: Սա բավակաանին ծանր, սակայն մեծ պոտենցիալ ունեցող, զարգացող ճյուղ է աշխարհում: Համոզված եմ, որ միացնելով մեր ուժերը մենք կհասնենք համաշխարհային շուկայում ֆորենզիկ բարձր տեխնոլոգիաների ուղղությամբ մեծ արդյունքների: 
 Իտալական IDS ընկերության փոխտնօրեն Ալբերիկո Պարենտեն իր խոսքում նշեց.
Մենք արդեն մի քանի ամիս է Հայաստանում ենք և փորձում ենք հասկանալ, թե ինչ կարող ենք անել: Կարող եմ հաստատել, որ Հայաստանում կա բավական լավ հիմք գիտահետազոտական ոլորտում և Հայաստանի դերակատարումը աշխարհում բավականին մեծ է: Մենք ուզում ենք Հայաստանում ծրագրեր իրականացնել և ներդրումներ անել: Սկզբնական շրջանում ֆորենզիկ ոլորտում, սակայն դրանով չենք սահմանափակվելու, փորձելու ենք գործունեություն ծավալել այլ ոլորտներում ևս»,-ավելացրել է նա:    
 
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն
Հայաստանի զարգացման հիմնադրամ
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play