Տավուշցի մոր խնդրանքը Սերժ Սարգսյանին՝ բուժզննվող զինակոչիկներին սնունդ տրամադրեք


Տավուշցի մոր խնդրանքը Սերժ Սարգսյանին՝ բուժզննվող զինակոչիկներին սնունդ տրամադրեք

  • 15-07-2017 18:27:15   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Տավուշի մարզի Հովք գյուղի 38-ամյա բնակչուհի Իրինա Իշխանյանի որդին զորակոչային տարիքի է:
 
Վերջինս առողջական որոշ խնդիրների պատճառով «հանրապետական հիվանդանոցում»՝ «Արմենիա» բժշկական կենտրոնում բժշկական հետազոտությունների է ենթարկվել: Տիկին Իրինան գոհ է այդ ԲԿ-ի աշխատակիցների կողմից զինակոչիկների նկատմամբ հոգատար վերաբերմունքից: Նա ասաց, որ այնտեղ նորակոչիկների առողջական վիճակը զննում են ամենայն բարեխղճությամբ, բժշկական նորագույն սարքավորումներով: Նա հայտնեց, որ հատկապես տպավորված է այդ ԲԿ-ի ուռոլոգիայի բաժնի վարիչի հոգատար վերաբերմունքից: Իրինա Իշխանյանի վկայությամբ՝ հանրապետության տարբեր վայրերից նշված բժշկական կենտրոնում բուզննում են անցնում բազմաթիվ զինակոչիկներ: Նրանք օրերով մնում են այդ բուժհիմնարկում: Հետագայում նրանց վճարվում է Երեւան մեկնումի եւ վերադարձի տրանսպորտային ծախսերի գումարը, նաեւ ՝օրապահիկի գումար: Տիկին Իրինան ասաց, որ հեռավոր մարզերից Երեւանում բուժզննվող սոցիալապես անապահով ընտանիքներից ժամկետային զինծառայության զինակոչիկներ կան, ովքեր Երեւանում մոտ հարազատներ չունեն, ոչ էլ՝ օրվա սննդի գումար: Հարկ է , որ նրանց հետո տրվող օրապահիկի գումարի փոխարեն այդ բուժհիմնարկում ամենօրյա սնունդ տրվի: Զինակոչիկի մայր Իրինա Իշխանյանը այդ հորդոր-խնդրանքն ուղղում է նախագահ Սերժ Սարգսյանին, որպեսզի խնդիրը շուտափույթ լուծվի:
 
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play