Ժիրայր Սէֆիլյանի և Սանա Ծռերի ցավակցությունը Անդրիաս Ղուկասյանին հոր մահվան առթիվ


Ժիրայր Սէֆիլյանի և Սանա Ծռերի ցավակցությունը Անդրիաս Ղուկասյանին հոր մահվան առթիվ

  • 16-07-2017 01:46:18   | Հայաստան  |  Հասարակություն

Ժիրայր Սէֆիլյանի և Սանա Ծռերի ցավակցությունը Անդրիաս Ղուկասյանին հոր մահվան առթիվ.
 
Հարգելի Անդրիաս
 
Ցավակցում ենք Ձեր հայրիկի՝ Մարատ Ղուկասյանի մահվան առթիվ:
Պատկերացնում ենք, որ կրկնակի ցավ եք ապրում, քանի որ ծնողի կորստին գումարվում է նաև հոգին ավանդելու պահին նրա սնարի մոտ լինելու և նրան վերջին հրաժեշտը տալու մարդկային իրավունքից ու հնարավորությունից զրկված լինելու ցավը:
 
Ձեր հայրն ի դեմս Ձեզ արժանավոր ժառանգորդ ունի և թող այդ հանգամանքը մխիթարություն ու սփոփանք դառնա Ձեր մերձավորների ու բոլորիս համար:
Տոկունություն և համբերություն ենք մաղթում Ձեզ:
 
Ժիրայր Սէֆիլյան
Վարուժան Ավետիսյան
Սասնա Ծռեր խմբավորման անունից 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play