Մոսուլի թունելներից մեկում հայտնաբերվել են ԻՊ ահաբեկիչների ռուս, թուրք, կանադացի և գերմանացի կանայք


Մոսուլի թունելներից մեկում հայտնաբերվել են ԻՊ ահաբեկիչների ռուս, թուրք, կանադացի և գերմանացի կանայք

  • 17-07-2017 11:45:43   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

tert.am. Մոսուլ քաղաքի արևմուտքում իրաքցի ուժայինների անցկացրած անվտանգության գործողություններից մեկի ժամանակ գաղտնի թունելներից մեկում հայտնաբերվել է «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման գրոհայինների 25 կին:
 
Կանանցից 3-ը եղել են Թուրքիայի քաղաքացիներ, 5-ը՝ գերմանուհիներ, 3-ը՝ ռուս, 1-ը՝ չեչեն, 2-ը՝ կանադացի, մնացածը՝ Լիբիայի և Սիրիայի քաղաքացիներ, հաղորդում է գերմանական Deutsche Welle հեռուստառադիոընկերության թուրքալեզու ծառայությունը՝ հղում անելով Իրաքի անվտանգության ուժերի աղբյուրներին:
 
Իրաքում ահաբեկչության դեմ պայքարի վարչության պատասխանատուներից Հայդար ալ Արաժին լրատվամիջոցներին հայտնել է, որ կանայք կրել են մահապարտի գոտիներ, ինչպես նաև զենք են ունեցել իրաքյան ուժերի վրա հարձակվելու համար:
 
Փորձագետները կարծում են, որ Մոլսուլում պարտություն կրած ԻՊ-ականները, տարածքի անապատային հատված ետ քաշվելով, կփորձեն պարտիզանական պատերազմ վարել:
 
Հիշեցնենք, որ Իրաքի վարչապետը հուլիսի 10-ին հայտարարել էր Մոսուլի ազատագրման մասին:
 
Մոսուլը ԻՊ ահաբեկիչների ձեռքում է գտնվում 2014թ.-ից:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը