Էներգետիկ անվտանգության ապահովում. ո՞րն է համայնքների դերը


Էներգետիկ անվտանգության ապահովում. ո՞րն է համայնքների դերը

  • 17-07-2017 13:44:27   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀԱՀ Յակոբեան  բնապահպանական կենտրոնը և Հարավային Կովկասում Հայնրիխ Բյոլ հիմնադրամի տարածաշրջանային գրասենյակը երկրորդ տարին անընդմեջ համատեղ կազմակերպում են «Կայուն էներգետիկայի ակադեմիա»: 
 
Այս տարի Ակադեմիայի միջացառումները անցնելու են «Դեպի էներգիայի տեղական արտադրություն՝ ինչու և ինչպես» խորագրի ներքո և անդրադառնալու են հասանելի և մատչելի էներգետիկ լուծումներին, որոնք կնպաստեն ընտանիքների և համայնքների էներգետիկ անվտանգությանը: 
 
Միջոցառումների օրակարգում են՝ վերականգնվող էներգիա և էներգաարդյունավետ լուծումների ցուցահանդեսներ և մեկօրյա ինտենսիվ դասընթացներ: 
 
Ցուցահանդեսին կմասնակցեն հայաստանյան արտադրողներ, վաճառողներ և ներմուծողներ և կներկայացնեն հայաստանյան շուկայում առկա ջերմամեկուսիչ նյութեր, էներգախնայող լուսավորության և ջեռուցման համակարգեր, էներգախնայող դռներ ու պատուհաններ, վերականգնվող էներգիայի համակարգեր և այլ լուծումներ։ Ցուցահանդեսին նաև կներկայացվեն կայուն էներգետիկ լուծումների ֆինանսավորող կազմակերպություններ: Ցուցահանդեսի մուտքն ազատ է հանրության համար: 
 
Անվճար դասընթացները նախատեսված են հետևյալ խմբերի համար՝
- մարզպետարանների և քաղաքապետարանների աշխատակիցներ և էներգետիկ ոլորտի մասնագետներ,
- շինանյութի ներկրողներ կամ վաճառողներ,
- ուսանողներ և երիտասարդ մասնագետներ (ճարտարագիտության, ճարտարապետության, շինարարության, քաղաքաշինության, ֆինանսների և ներդրումային կառավարման, բիզնես և հանրային կառավարման ու քաղաքագիտության ոլորտների) և այլ հետաքրքրված անձինք։
 
Միջոցառումները կանցկացվեն Հայաստանի հյուսիսային, կենտրոնական ու հարավային տարածաշրջաններում և նախատեսված են բոլոր տարածաշրջանային համայնքների համար.
 
հյուսիսաին համայնքների համար՝ Վանաձորում, հուլիսի 22-ին, 10:00-18:00
կենտրոնական համայնքների համար՝ Արարատում, հուլիսի 29-ին, 10:00-18:00 և 
հարավային համայնքների համար՝ Կապանում, օգոստոսի 5-ին, 10:00-18:00:
 
Վանաձոր քաղաքի միջոցառումը նախատեսված է Արագածոտնի, Շիրակի, Գեղարքունիքի, Կոտայքի, Լոռու, Տավուշի մարզերի համայնքների համար:    
 
Հայաստանի ամերիկյանի համալսարանի (ՀԱՀ) Յակոբեան բնապահպանական կենտրոնը աջակցում է բնական միջավայրի պաշտպանությանն ու վերականգնմանը հետազոտությունների, կրթության և համայնքների ներգրավման միջոցով։
 
 
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել.
ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնի բնապահպանական կրթության և հասարակայնության հետ կապերի համակարգող  Լիտտա Մուրադյանին հետևյալ հեռախոսահամարներով` +374-60-612692, բջջ.` +374-91-271778
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն