Թուրքիայում ևս 115 մարդ է ձերբակալվել, որոնց թվում են գործարարներ, մանկաբարձեր և լրագրողներ


Թուրքիայում ևս 115 մարդ է ձերբակալվել, որոնց թվում են գործարարներ, մանկաբարձեր և լրագրողներ

  • 17-07-2017 14:06:11   | Թուրքիա  |  Հասարակություն

 
Թուրքիայի իրավապահ մարմինները ձերբակալել են ևս 115 մարդու, որոնք կասկածվում են ռազմական հեղաշրջման ձախողված փորձի հետ կապ ունենալու մեջ: 
Korrespondent-ի փոխանցմամբ` թուրքական իշխանությունները 127 մարդու ձերբակալության լիազորագիր են ստորագրել: 
115 կասկածյալների թվում են գործարարներ, մանկաբարձեր և լրագրողներ, որոնք ձերբակալվել են Թեքիրդաղ քաղաքում անցկացված հատուկ գործողության ընթացքում: Մյուս կասկածյալներին փնտրում է ոստիկանությունը: 
Ենթադրվում է, որ կասկածյալները հանդիսանում են ByLock հաղորդագրությունների փոխանակման թվայնացված հավելվածի օգտատերեր: Ըստ թուրքական կառավարության` ByLock հավելվածն օգտագործվում է Ֆեթուլլահ Գյուլենի կողմից, որին իշխանությունները մեղադրում են պետական հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ: 
Ավելի վաղ, Թուրքիայի իշխանությունները պետական հեղաշրջման փորձի տարելիցի կապակցությամբ աշխատանքից ազատել են ուժային կառույցների, պետական ու իրավապահ ապարատի 7 հազարից ավելի աշխատակիցների: 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն