«Հայաստանն արդեն անձնակենտրոն իշխանություն չունի». ՀՀ Նախագահ (տեսանյութ)


«Հայաստանն արդեն անձնակենտրոն իշխանություն չունի». ՀՀ Նախագահ (տեսանյութ)

  • 17-07-2017 14:36:47   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը



ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանել է 2018թ. վարչապետ դառնալու մասին հարցին: «Ես բազմաթիվ անգամ ասել եմ և ասել եմ անկեղծորեն. ես երբեք չեմ մտածել, թե որն է լինելու իմ հաջորդ գործունեության ոլորտը: Եվ նույն կերպ հիմա եմ շարունակում մտածել: Դեռևս հսկայական ժամանակ կա: Իսկ ի՞նչ էական է դա: Արդյոք էական է: Էական չի, չէ՞»,- «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-Էվոլուցիա» հաղորդման եթերում ասել է Սարգսյանը:
 
ՀՀ Նախագահը նշել է, որ մեր երկրում եղել է քաղաքական պրոցես՝ ընտրություններ: Հայաստանն արդեն խորհրդարանական կառավարման երկիր է: Ով խորհրդարանում ունի մեծամասնություն, նա էլ առաջադրելու է վարչապետի իր թեկնածուին:
 
«Իհարկե, անձերից շատ բան է կախված, բայց Հայաստանն արդեն անձնակենտրոն իշխանություն չունի: Կարծում եմ՝ դա մեր ժողովրդի վաստակն է: Մեր ժողովուրդը, կարծում եմ, դրա դրական ազդեցությունը գոնե տեսավ ընտրություններից հետո, երբ առաջին անգամ պատմության մեջ մարդիկ չհավաքվեցին և չասեցին, որ հիմա իրենք հեղափոխություն են անելու: Կարևորը սա է»,- ասել է Սերժ Սարգսյանը:
 
Մանրամասները Armenia TV -ի տեսանյութում 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը