Ավազակային հարձակում՝ տրանսսեքսուալների կողմից.«Փաստինֆո»


Ավազակային հարձակում՝ տրանսսեքսուալների կողմից.«Փաստինֆո»

  • 17-07-2017 16:33:58   | Հայաստան  |  Իրավունք

Սոցցանցի միջոցով աղջկա հետ ծանոթությունը և ակնկալիքները երիտասարդի սպասումները չեն արդարացրել:
 
«Փաստինֆո»-ի տեղեկություններով` 21-ամյա երիտասարդը սոցցանցի միջոցով ծանոթացել է մի աղջկա հետ, որը, համենայնդեպս, այդպես է ներկայացել և հայտնել է, որ մարմանավաճառ է:
Երիտասարդն էլ ցանկացել է հանդիպել նրա հետ, իսկ երբ մայրաքաղաքի կենտրոնում գտնվող շենքերից մեկում հանդիպել է այդ անձնավորության հետ, սպասումները հօդս են ցնդել. պարզվել է, որ աղջիկ չէ՝ տրանսսեքսուալ է:
Նշված բնակարանում եղել են երկու երիտասարդներ, ովքեր պահանջել են 20 000 ՀՀ դրամի դիմաց սեռական հարաբերություն ունենալ, իսկ երիտասարդը, ով անակնկալի է եկել, մերժել է նրանց, սակայն տրանսսեքսուալները դանակի սպառնալիքով նրանից վերցրել են պահանջված 20 000 դրամը:
 
Ավազակային հարձակում կատարած տրանսսեքսուալները բերման են ենթարկվել:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play