Բաղանիսում սկեսուրի կողմից ծեծված հարսին ամուսինը տնից «դուրս է արել»


Բաղանիսում սկեսուրի կողմից ծեծված հարսին ամուսինը տնից «դուրս է արել»

  • 17-07-2017 17:47:51   | Տավուշի մարզ  |  Ի՞նչ է գրում մամուլը

Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Բաղանիս գյուղում 29-ամյա հարսը ոստիկանություն է դիմել, հայտնելով, որ իր թոշակառու սկեսուրը խորովածի շամփուրով հարվածել է իր մարմնի տարբեր մասերին՝ այդ թվում՝ դեմքին:
 
Ոստիկանությունից տեղեկացանք, որ գործով նշանակվել է փորձաքննություն, դեպքի կապակցությամբ նյութեր են նախապատրաստվում: Բաղանիսից տեղեկացանք, որ այդ ընտանիքում վեճեր հաճախ են լինում: Ոստիկանություն դիմած, Իջեւանի տարածաշրջանի գյուղերից մեկից սերված կինն այդ ընտանիքում թվով 3-րդ հարսն է, մինչ այդ նրա ամուսինը Արմավիրի տարածաշրջանից, հետո՝ Իջեւանի տարածաշրջանից կին է ունեցել, արմավիրցի կնոջից 4 անչափահաս երեխա ունի: Անչափահաս այդ երեխաներին նույն առանձնատան մեջ ազգությամբ հույն տատն է պահում: Վերջինս երկար տարիներ որպես դայակ աշխատել է մանկապարտեզում, կռվարար բնավորություն չունի: Բաղանիսից հայտնեցին, որ ընտանեկան վեճից հետո ամուսինը տնից «դուրս է արել» ոստիկանություն դիմած իջեւանցի կնոջը: 
 
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը