Թուրքիան անցանկալի անձանց ցուցակում ներառել է հազարավոր ռուսների


Թուրքիան անցանկալի անձանց ցուցակում ներառել է հազարավոր ռուսների

  • 17-07-2017 17:58:26   | Թուրքիա  |  Հասարակություն

 
Թուրքիան 2011 թվականից «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ կապեր ունենալու կասկածանքով անցանկալի անձանց (պերսոնա նոն գրատա) ցուցակի մեջ է ներառել Ռուսաստանի 4128 քաղաքացի: korrespondent-ի փոխանցմամբ` այդ մասին հաղորդվում է թուրքական ներքին գործերի նախարարության հուլիսյան հաշվետվության մեջ: 
Թուրքիայից վտարված 4957 օտարերկրացիների թվում 804-ը ռուսներ են, 435-ը` ինդոնեզիացիներ և 308-ը` տաջիկներ: 
Ընդհանուր առմամբ` Թուրքիայի սև ցուցակում ընգրկված է 53781 օտարերկրացի աշխարհի 146 երկրից: Առաջատար դիրքերում են Սաուդյան Արաբիայի և Թունիսի, ապա նաև Ռուսաստանի քաղաքացիները: 
Ավելի վաղ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիբ Էրդողանը պետական հեղաշրջման ձախողված փորձի տարելիցի կապակցությամբ խոստացել էր «կտրել բոլոր դավաճանների գլուխները»: 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն