Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել


Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել

  • 17-07-2017 18:30:40   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Հուլիսի 17-ին Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Վոլգոգրադ քաղաքի օդանավակայանում:
 
ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին հայտնում է տեղական «Վիսոտա 102» գործակալությունը՝ հղում անելով Վոլգոգրադի մարզի արտակարգ ծառայությանը:
 
Արտակարգ վայրէջքի որոշում անձնակազմն ընդունել է այն բանից հետո, երբ թռիչքի ընթացքում ուղևորներից մեկը՝ քաղցկեղով հիվանդ 81-ամյա կին, վատ է զգացել:
 
Օդանավակայանում նրան արդեն սպասել են շտապօգնության բժիշկները, բայց կինը հրաժարվել է դուրս գալ օդանավից՝ պահանջելով շարունակել թռիչքը: Սակայն բժիշկներին հաջողվել է համոզել և կնոջը տեղափոխել Վոլգոգրադի №25 հիվանդանոց:
 
Դրանից հետո ինքնաթիռը շարունակել է թռիչքը:
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը