Շարունակվում են «Երևանյան ամառ» եռամսյա ծրագրով նախատեսված մարզամշակութային միջոցառումները


Շարունակվում են «Երևանյան ամառ» եռամսյա ծրագրով նախատեսված մարզամշակութային միջոցառումները

  • 17-07-2017 19:13:23   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Երևանի քաղաքապետարանում այսօր տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ աշխատակազմի մշակույթի վարչության պետը զեկուցել է, որ սահմանված ժամանակացույցով մայրաքաղաքում շարունակվում են «Երևանյան ամառ» եռամսյա ծրագրով նախատեսված մարզամշակութային միջոցառումները: Ծրագրերի մասին բնակչության լայն շերտերի մշտական իրազեկումն ապահովելու նպատակով քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարվել է առավել ակտիվացնել հանրային իրազեկման աշխատանքները: 
 
««Երևանյան ամառ» եռամսյա ծրագրի հանդեպ մեծ հետաքրքրություն կա, ինչը նկատելի է նաև միջոցառումներին մասնակիցների թվի աճը հաշվի առնելով: Շարունակեք ծրագրով նախատեսված միջոցառումների ակտիվ իրազեկման աշխատանքներն ու հետևեք, որ բոլոր միջոցառումներն անցկացվեն պատշաճ մակարդակով», - նշել է Տարոն Մարգարյանը:
 
 
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն