Արայիկ Հարությունյանը Խաչմաչում ներկա է գտնվել Ջիվան Ավետիսյանի ֆիլմերի ցուցադրությանը


Արայիկ Հարությունյանը Խաչմաչում ներկա է գտնվել Ջիվան Ավետիսյանի ֆիլմերի ցուցադրությանը

  • 17-07-2017 19:40:02   | Արցախ (ԼՂՀ)  |  Մշակույթ

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը հուլիսի 16-ին Ասկերանի շրջանի Խաչմաչ համայնքում ներկա է գտնվել կինոռեժիսոր Ջիվան Ավետիսյանի հեղինակային ֆիլմերի եռօրյա ցուցադրության փակման արարողությանը, որի ժամանակ ներկայացվել է «Վերջին բնակիչը» ֆիլմը:
 
Ա. Հարությունյանը կարևորել է նման միջոցառումների կազմակերպումը հատկապես հանրապետության շրջաններում, որտեղ մշակութային կյանքի աշխուժացման խնդիր կա: Վարչապետը բարձր է գնահատել կինոռեժիսորի նախաձեռնությունը և այն միջազգային նախագծի վերածելու ուղղությամբ կատարվող ջանքերը՝ նշելով, որ Արցախի կառավարությունը պատրաստ է աջակցել ծրագրի իրականացմանը:
 
Ջ. Ավետիսյանը շնորհակալություն է հայտնել հանրապետության վարչապետին իր հեղինակային ֆիլմերի ցուցադրության փակման արարողությանը ներկա գտնվելու համար՝ շեշտադրելով, որ «Մեծ կինոն՝ փոքր գյուղում» ծրագրի նպատակն է Արցախը միջազգային կինոշուկայում ավելի ճանաչելի դարձնել:
 
 
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play