Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն Արցախում է


Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն Արցախում է

  • 17-07-2017 19:53:07   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

 
 
 Հայաստանի Հանրապետության  և Արցախի Հանրապետության զինված ուժերի փոխգործակցության շրջանակում հուլիսի 15-ին պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն աշխատանքային այցով  մեկնել  է Արցախի Հանրապետություն:   
Այցի շրջանակում Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը, Արցախի պաշտպանության նախարարի և բարձրաստիճան զինվորականների ուղեկցությամբ, եղել է արցախա-ադրբեջանական սահմանագծի  հյուսիսարևելյան հատվածում տեղակայված մարտական հենակետերում,  ծանոթացել սահմանային իրավիճակին, մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին և զրուցել դիրքապահների հետ:
 
Զորամասի մշտական տեղակայման վայրում անցկացվել է խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են  մարտական ծառայության իրականացման ու զորքերի փոխգործակցությանն առնչվող աշխատանքային խնդիրներ:
Նույն օրը Վիգեն Սարգսյանը եղել է նաև Ստեփանակերտի հոսպիտալում: Շրջելով հոսպիտալի բաժանմունքներով՝ պաշտպանական գերատեսչության ղեկավարը հետաքրքրվել է բուժվող զինծառայողների առողջական վիճակով, զրուցել նրանց հետ և շուտափույթ ապաքինում մաղթել:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն