Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան այս տարի ունեցել է 234 շրջանավարտ


Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան այս տարի ունեցել է 234 շրջանավարտ

  • 17-07-2017 20:04:25   | Հայաստան  |  Հասարակություն

 
 Ս.թ. հուլիսի 17-ին  Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում  տեղի  է ունեցել 2016-17 ուս.տարվա գերազանցությամբ ավարտած բակալավր և մագիստրոս շրջանավարտների դիպլոմների հանդիսավոր հանձնումը:
 
Հանդիսավոր արարողությունը սկսվել է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի օրհնությամբ: Սրբազանը շնորհավորել և նոր նվաճումներ է մաղթել Կոմիտասի անվան կոնսերվատորիայի շրջանավարտներին: Բուհն այս տարի ունի 234  շրջանավարտ, որից 109-ը գերազանցության դիպլոմ է ստացել՝ 72-ը բակալավրիատի, 37-ը մաքիստրատուրայի: 
Ի դեպ` ԵՊԿ-ն  այս տարի  133 դիմորդ է ունեցել ,որից 9-ը ԼՂՀ-ից են եղել:  Բուհ են  ընդունվել 125-ը, որոնցից 62-ը պետպատվերի  շրջանակում:
Նոյյան տապան  -   Հասարակություն