Ջավախքցի երիտասարդները ՀԲԸՄ – «Անդրանիկ» սկաուտական բանակում – Հայաստան ծրագրում


Ջավախքցի երիտասարդները ՀԲԸՄ – «Անդրանիկ» սկաուտական բանակում – Հայաստան ծրագրում

  • 17-07-2017 20:11:20   | Լոռու մարզ  |  Մամլո հաղորդագրություն

 
Երեկ՝ հուլիսի 16-ին Լոռու մարզի Լերմոնտովո հովտում գտնվող ՀԲԸՄ ճամբարում անցկացվեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության Հայաստան «Անդրանիկ» սկաուտական բանակում ծրագրի 10-ամյակին նվիրված խարույկահանդես, դրոշների բարձրացման արարողություն, որին ներկա էին ՀԲԸՄ  Հայաստանի փոխտնօրեն Հովիկ Եորդեկյանը, ՋԱՀ-ի գործադիր տնօրենի տեղակալ Սամվել Մկոյանը, «Անդրանիկ» սկաուտական բանակումի նախկին ղեկավար Գևորգ Սանթուրյանը, ճամբարի ներկայիս ղեկավար Ռայմոնդ Հարթունին և այլք:
 
«Ջավախքին աջակցություն» հիմնադրամի և ՀԲԸՄ-ի համագործակցության շնորհիվ, այս տարի ծրագրին մասնակցում են նաև պատանիներ Ջավախքի տարբեր շրջաններից՝ Ախալքալաքից, Ախալցխայից, Նինոծմինդայից, Ծալկայից, Ասպինձայից: ՋԱՀ-ի գործադիր տնօրենի տեղակալի հետ զրույցում ջավախքցի պատանիները մեծ ոգևորությամբ պատմեցին իրենց տպավորությունների մասին և նույնիսկ ցանկություն հայտնեցին մասնակցել ծրագրին նաև հաջորդ տարիների ընթացքում:
 
ՀԲԸՄ-ի կողմից կազմակերպվող այս ծրագիրը հնարավորություն է տալիս աշխարհի տարբեր երկրներից ժամանած հայ պատանիներին մասնակցել տարբեր միջոցառումների, արշավների, ցուցահանդեսների, այցելել Հայաստանի տեսարժան վայրեր և պատմական հուշարձաններ:
 
ՋԱՀ-ը կարևորում է ջավախքցի պատանիների ֆիզիկական և հոգևոր դաստիարակությունը, հայրենիքի հետ կապի ամրապնդումը, ինչպես նաև ճամբարային միջավայրում պատանիների մոտ հայրենասիրության, կարգապահության և ինքնուրույնության զարգացման անհրաժեշտությունը:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն