ՀՀԿ-ական երիտասարդները մասնակցել են Հարավային Կովկասի և Ուկրաինայի երիտասարդ քաղաքական գործիչների 5-րդ համաժողովին


ՀՀԿ-ական երիտասարդները մասնակցել են Հարավային Կովկասի և Ուկրաինայի երիտասարդ քաղաքական գործիչների 5-րդ համաժողովին

  • 17-07-2017 20:20:49   | Վրաստան  |  Քաղաքական

Բազմակուսակցական ժողովրդավարության Նիդերլանդների ինստիտուտի (NIMD) նախաձեռնությամբ օրերս Թբիլիսիում անցկացվել է Հարավային Կովկասի և Ուկրաինայի երիտասարդ քաղաքական գործիչների 5-րդ համաժողովը, որին մասնակցել են շուրջ 70 երիտասարդ քաղաքական գործիչներ Հայաստանից, Վրաստանից, Ադրբեջանից և Ուկրաինայից: Ծրագրին ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը ներկայացել էր 5 անդամներով: 
 
Համաժողովի հիմնական թեման հակաժողովրդական պրոպագանդայի, ապատեղեկատվության դեմ պայքարն ու տեղեկատվական հարթակում մանիպուլյացիայի կանխումն էր, ինչպես նաև այդ գործընթացում  կիրառելի նոր տեխնոլոգիաների ու արդյունավետ ուղիների բացահայտումը: 
 
Ծրագրի ընթացքում տեղի են ունեցել թեմատիկ քննարկումներ 3 աշխատանքային խմբերով, որոնք ամփոփվել են եզրափակիչ լիագումար նիստում:
 
Համաժողովի փակման լիագումար նիստի ընթացքում ունեցած ելույթում ՀՀԿ ԵԿ ներկայացուցիչ Հասմիկ Ղազարյանն անդրադարձել է ՀՀ-ում վերջին տարիներին տեղեկատվական դաշտում գրանցած առաջընթացին, համացանցի ազատությանը, հակահաքերային արդյունավետ քաղաքականությանն ու հետևողականությանը և խոսել ՀՀ-ում տեղի ունեցած վերջին բարեփոխումներով պայմանավորված հեռանկարների մասին:  
 
ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն
 
 
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական