Հայաստանի պատվիրակությունը մասնակցել է Պրահայում կազմակերպված Չինաստանի ներդրումային համաժողովին


Հայաստանի պատվիրակությունը մասնակցել է Պրահայում կազմակերպված Չինաստանի ներդրումային համաժողովին

  • 18-07-2017 12:05:40   | Չեխիա  |  Հասարակություն

ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է չեխ-չինական համագործակցության Պալատի և «Չինաստանի տնտեսական ֆորում» փոխգործակցության կենտրոնի  կողմից Պրահայում կազմակերպված «Չինաստանի ներդրումային համաժողով-2017» միջոցառմանը, որը համախմբել է աշխարհի տարբեր երկրների և տարբեր ոլորտների ներկայացուցիչներին: 
 
Համաժողովի ընթացքում քննարկվել են չինական ներդրումային ծրագրերը, այդ թվում` առողջապահական, Չինաստան-Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների համագործակցության շրջանակները, դրանց ընդլայնման հնարավորությունները: Անդրադարձ է կատարվել նաև ավանդական բժշկության, բժշկական տուրիզմի խթանման, ինչպես նաև շարունակական մասնագիտական զարգացման հարցերին:
Նշենք, որ համաժողովին մասնակցել են  Չինաստանի ու Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի 16 երկրի բարձրաստիճան քաղաքական գործիչներ, դիվանագետեր և գործարարներ:
Այնհուհետև, հայկական պատվիրակությունը մասնակցել է  Պրահայի ամրոցում  Չեխիայի խորհրդարանի պատգամավորների պալատի նախագահի անունից կազմակերպված պաշտոնական  ճաշին:
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն