Իրաքյան Մոսուլ քաղաքը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վերջին զինյալներից մաքրելու ընթացքում ձերբակալվել է 20 կին ջիհադիստ:
korrespondent-ի փոխանցմամբ` ձերբակալվածներից հինգ հոգին ԻՊ կողմնակիցներ են, որոնք Իրաք են եկել Գերմանիայից:
Նրանցից մեկն ամենայն հավանականությամբ Սակսոնիայից դպրոցի 16-ամյա աշակերտուհի է:
Նշվում է , որ իսլամ ընդունած գերմանուհին տնից հեռացել է 2016 թվականի ամռանը: Սակայն դեռ Գերմանիայում եղած ժամանակ նա գտնվել է իրավապահ մարմինների տեսադաշտում ԻՊ կողմնակիցների հետ համացանցային շփումներ ունենալու համար:
Դատախազությունը նրա նկատմամբ գործ էր հարուցել պետական ծանր հանցագործություն նախապատրաստելու մեղադրանքով: Գործը կարճվել էր կասկածյալի անհետացման պատճառով:
Ձերբակալված կին ահաբեկչների թվում բացի գերմանուհիներից, ներկայացուցիչներ կան Ռուսաստանից, Թուրքիայից և Կանադայից:
Նրանք թաքնվել են ստորգետնյա թունելում` իրենց մոտ ունենալով հրազենային զենք, ինչպես նաև կրել մահապարտների համար նախատեսված պայթուցիկ գոտիներ, այդպիսով պատրաստվելով հարձակվել կառավարական զորքերի վրա: