ԱԻՆ-ը գգուշացնում է մինչև 38...39 աստիճան տաքության և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակի մասին


ԱԻՆ-ը գգուշացնում է մինչև 38...39 աստիճան տաքության և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակի մասին

  • 18-07-2017 12:51:57   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հուլիսի 19-23-ը հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում ցերեկը կանխատեսվում է մինչև 38...39 աստիճան տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Օդի միջին օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 5-7 աստիճանով: Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը կանխատեսվում է 7, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից: 
 
Հանրապետության տարածքում`
 
Հուլիսի 19-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
 
Քամին` հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:
 
Օդի ջերմաստիճանը 19-ին կբարձրանա 1-2 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի:
 
 
 
Երևան քաղաքում`
 
Հուլիսի 19-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play