«Հետքը» հանդիպման է հրավիրում սեւանցիներին


«Հետքը» հանդիպման է հրավիրում սեւանցիներին

  • 18-07-2017 12:47:24   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Սեւանը Հայաստանի կարեւոր զբոսաշրջային կենտրոններից է, գլխավոր տեսարժան վայրերից մեկը: Այստեղ տարեկան հազարավոր զբոսաշրջիկներ են այցելում: Չնայած դրան՝ Սեւան քաղաքը Հայաստանի աղքատ, չխնամված քաղաքներից է, որտեղ բացակայում են տարրական ենթակառուցվածքներ` զբոսաշրջիկներին անհրաժեշտ: Արտագաղթը զբոսաշրջային այս կենտրոնից նույնպես մեծ է:
 
«Հետքը» Սեւան քաղաքի բնակիչներին, ՀԿ-ների ներկայացուցիչներին, ավագանու անդամներին հրավիրում է հանդիպում-քննարկման` պարզելու, թե ինչու պատշաճ կերպով չի զարգանում քաղաքը, որոնք են հիմնական խնդիրներն ու խոչընդոտները, ինչու են մարդիկ այստեղ աղքատ, երբ տուրիստների եւ տեղացի հանգստացողների հոսքը ամռան ամիսներին չի դադարում, ինչ բյուջե ունի քաղաքը եւ ինչպես է այն ծախսվում:
 
Հանդիպումը տեղի կունենա հուլիսի 25-ին, ժամը 12-ին, ք. Սեւան, Սայաթ-Նովա 16/13 հասցեում` «Բոհեմ» արվեստանոց-թեյարան:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play