Դեբեդ Գետն ընկած 84-ամյա կնոջ դին հայտնաբերվել է


Դեբեդ Գետն ընկած 84-ամյա կնոջ դին հայտնաբերվել է

  • 18-07-2017 13:33:38   | Լոռու մարզ  |  Մամլո հաղորդագրություն

Հուլիսի 17-ին Դեբեդ գետն ընկած 84-ամյա կնոջ դին հայտնաբերվել է Մեծ Այրում-Ալավերդի հատվածում:
 
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են, որ հուլիսի 18-ին, ժամը 09.57-ին որոնողափրկարարական աշխատանքնեը վերսկսվել են:
 
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ազատ հերթափոխից հինգ հրշեջ-փրկարար: 
 
Ժամը 10:26-ին տեղեկություն է ստացվել, որ  Մեծ Այրում-Ալավերդի հատվածում քաղաքացին գետում դի է նկատել:
 
Հիշեցնենք, որ Հուլիսի 17-ին, ժամը 15:29-ին ահազանգ է ստացվել, որ Շնող-Քարկոփ գյուղերի ավտոճանապարհի մոտակայքում քաղաքացի է ընկել Դեբեդ գետը:
 
Պարզվել է, որ 1933 թ. ծնված Ռ. Վ.-ը և 1961 թ. ծնված Ս. Վ.-ը Դեբեդ գետն անցնելիս վարարման հետևանքով ընկել են գետը. Ս. Վ.-ը ինքնուրույն դուրս է եկել ափ, իսկ Ռ. Վ.-ը գետում կորել է:
 
Գետի երկայնքով (մոտ 4 կմ) և ափամերձ հատվածում իրականացված որոնողական աշխատանքներին մասնակցել են լրացուցիչ 9 հրշեջ-փրկարար, Քարկոփ ու Շնող գյուղերի 13 բնակիչ և ոստիկանության Թումանյանի բաժնի 4 աշխատակից:
 
Ժամը 20:55-ին մթության պատճառով որոնողական աշխատանքները դադարեցվել էին և վերսկսվել այսօր առավոտյան:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն