Սերգեյ Լավրով. Ռուսաստանի սեփականության նկատմամբ ԱՄՆ սահմանած կալանքի պահպանումը «նման է մայրուղիներում հանցագործների կողմնորոշմանը»


Սերգեյ Լավրով. Ռուսաստանի սեփականության նկատմամբ ԱՄՆ սահմանած կալանքի պահպանումը «նման է մայրուղիներում հանցագործների կողմնորոշմանը»

  • 18-07-2017 13:32:49   | ԱՄՆ  |  Քաղաքական

 
 
Վաշինգտոնը Ռուսաստանին մեղադրելով Միացյալ Նահանգների նախագահական ընտրություններին միջամտելու մեջ, 2016թ. դեկտեմբերին ԱՄՆ-ից արտաքսեց 35 ռուս դիվանագետների, բացի այդ, կալանք սահմանեց Նյու Յորքում ու Մերիլենդում գտնվող Ռուսաստանի դիվանագիտական սեփականության վրա:
Խստորեն քննադատելով ստեղծված իրավիճակը, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ասել է, որ Ռուսաստանի դիվանագիտական սեփականության գործով ԱՄՆ կառավարության դիրքորոշումը նշանակում է «գողություն օրը ցերեկով»:
«Ռիա  Նովոստի» լրատվական գործակալության տեղեկացմամբ, ՌԴ արտգործնախարարը հստակեցրել է «Նյու Յորքում և Մերիլենդում Ռուսաստանի դիվանագիտական շենքերի վրա սահմանված կալանքի պահպանումը նման է մայրուղիներում հանցագործների կողմնորոշմանը»:
 
Նոյյան տապան  -   Քաղաքական