««Սասնա ծռերին» երանի են տալու, հաջորդ «ծռերը» ավելի անկառավարելի վիճակ կստեղծեն». Արթուր Սաքունց


««Սասնա ծռերին» երանի են տալու, հաջորդ «ծռերը» ավելի անկառավարելի վիճակ կստեղծեն». Արթուր Սաքունց

  • 18-07-2017 14:05:55   | Հայաստան  |  Իրավունք

aravot.am. «Սասնա ծռերին երանի են տալու, եթե այսպես շարունակվի»,- այսօր «Համակարգային անպխատժելիությունը՝ որպես մարտահրավեր քրեական արդարադատությանը» թեմայով քննարկման ժամանակ ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավարը:
 
Ըստ Սաքունցի, «Սասնա ծռեր» խմբի անդամները կազմակերպված մարդիկ էին, որոշակի պատասխանատվություն ունեին պետության, իրենց քայլերի նկատմամբ. «Եթե պատասխանատվություն չունենային, նրանք չէին էլ հանձնվի: Բայց կարող է հաջորդը ընդհանրապես նման մտածելակերպ կամ նման մոտեցումներ չունենա եւ լինի շատ ավելի անկառավարելի վիճակ՝ վատ տարբերակով: Որպեսզի մենք այդ անկառավարելի վիճակի մեջ չընկնենք, դեռ ունենք ռեսուրս՝ Եվրոպայի խորհուրդ, Ստրասբուրգի դատարան: Որոշակի սանկցիաներ կարող են կիրառվել նրանց նկատմամբ այն կառույցների կողմից, որոնցից ակնկալիքներ ունեն: Հաստատ ՌԴ-ն սանկցիա չի անելու: Իրենք հիմնականում սանկցիաների ցավ ունեն եվրոպական շուկա դուրս գալու կամ ԱՄՆ դուրս գալու հետ կապված: Գործիքակազմ կա»: 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play