Հրաչյա Չանդիրյան. Մեր ջրացատկորդներն աննախադեպ արդյունք են գրանցել


Հրաչյա Չանդիրյան. Մեր ջրացատկորդներն աննախադեպ արդյունք են գրանցել

  • 18-07-2017 14:51:27   | Հունգարիա  |  Մամլո հաղորդագրություն

Բուդապեշտում ընթացող ջրացատկի աշխարհի առաջնության 10 մետր սինքրոն աշտարակացատկում Հայաստանը ներկայացնող Վլադիմիր Հարությունյանն ու Լեւ Սարգսյանը 9-րդն էին։
 
Հավաքականի գլխավոր մարզիչ Հրաչյա Չանդիրյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում հայտնեց, որ տղաները նման արդյունքի հասել են մարզվելով շատ կարճ.
 
«Կարելի է ասել, որ սա աննախադեպ արդյունք է։ Տղաներն ընդամենը հինգ օրվա մարզումներից հետո են հասել այս ցուցանիշին։
 
Վլադիմիր Հարությունյանի զույգը, եղբայրն է՝ Ազատ Հարությունյանը։ Ցավոք, Ազատը վնասվածքի պատճառով բաց է թողնում աշխարհի առաջնությունը։ Տղաները մի քանի ցատկ գերազանց կատարեցին, մի քանիսը՝ ոչ այնքան։ Կարող էին նաեւ երկու-երեք հորիզոնական բարձր լինել։ Բայց այդքան կարճ ժամանակահատվածում  նման արդյունքից գոհ եմ»,- ասաց Հրաչյա Չանդիրյանը։
 
Մարզիչը տեղեկացրեց, որ անկախ Հայաստանի պատմության մեջ մեր երկիրն առաջին անգամ էր հանդես գալիս աշխարհի առաջնության սինքրոն ցատկի եզրափակչում։
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play