Միասին բարեփոխենք լիցենզավորման կարգերը.ԱՆ


Միասին բարեփոխենք լիցենզավորման կարգերը.ԱՆ

  • 18-07-2017 14:58:39   | Հայաստան  |  Հասարակություն

Մեր երկրում գործող լիցենզավորման կարգերը հաճախակի բարեփոխվում են։ Խոսքն, անշուշտ, բժշկական օգնություն և սպասարկում, դեղերի արտադրություն կամ դեղատնային գործունեություն իրականացնող կազմակերպությունների լիցենզավորման կարգերի մասին է։
 
Այժմ, համագործակցելով մասնագիտական ասոցիացիաների և գլխավոր մասնագետների հետ, հերթական անգամ փոփոխություններ են կատարվում լիցենզավորման գործող կարգերում։ Դրանք միտված են լիցենզավորման գործընթացի ավելի պարզեցմանը, միաժամանակ` արդյունավետ և ժամանակակից բժշկագիտության պահանջներին համապատասխանող իրավական դաշտի ստեղծմանը։
 
Կարևորելով յուրաքանչյուրի կարծիքը` նախարարությունն առաջարկում է առաջիկա երկու շաբաթվա ընթացքում kabrahamyan@moh.am հասցեով ներկայացնել առաջարկներ և դիտողություններ։
 
Սպասում ենք ձեր արձագանքներին։
Նոյյան տապան  -   Հասարակություն