«Լավագույն մարզական ընտանիք-2017»-ի երևանյան փուլի հաղթող հաշմանդամ ունեցող 12 ընտանիքները մեկնել են Ծաղկաձոր


«Լավագույն մարզական ընտանիք-2017»-ի երևանյան փուլի հաղթող հաշմանդամ ունեցող 12 ընտանիքները մեկնել են Ծաղկաձոր

  • 18-07-2017 14:59:47   | Կոտայքի մարզ  |  Հասարակություն

 
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը «Լավագույն մարզական ընտանիք-2017» հանրապետական մրցույթի երևանյան փուլի հաղթող հաշմանդամ ունեցող 12 ընտանիքներին ճանապարհել է Ծաղկաձոր: Հաշմանդամ ունեցող ընտանիքները մարզական այս միջոցառմանն առանձին հաշվարկով մասնակցում են 2014 թվականից սկսած: ՀՀ Նախագահի «Լավագույն մարզական ընտանիք» ամենամյա մրցանակի այս տարվա հանրապետական մրցույթի եզրափակիչ փուլը կկայանա հուլիսի 17-23-ը։ 
 
Ողջունելով մարզասեր ընտանիքներին՝ Երևանի քաղաքապետը բարի երթ ու հաղթական մրցելույթներ է մաղթել նրանց: Կարևորելով մարզական նմանատիպ մրցույթների կազմակերպումը՝ Տարոն Մարգարյանը նկատել է, որ դրանք առանձնակի դերակատարում ունեն բնակչության շրջանում ֆիզիկական դաստիարակության կարևորության գաղափարի ամրապնդման, մասսայական սպորտի զարգացման համար, ինչն իր հերթին նպաստում է առողջ ապրելակերպին: 
Մրցույթի մասնակիցները վստահեցրել են, որ կանեն հնարավորը` մայրաքաղաքի մարզական պատիվը բարձր պահելու և հաղթանակով Երևան վերադառնալու համար:
 
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության 
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play