Հուլիսի 7-13-ը մայրաքաղաքում ծնվել է 480 երեխա


Հուլիսի 7-13-ը մայրաքաղաքում ծնվել է 480 երեխա

  • 18-07-2017 15:04:01   | Հայաստան  |  Հասարակություն

 
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչությունից տեղեկացնում են, որ հուլիսի 7-13-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքի ծննդատներում լույս աշխարհ է եկել 480 երեխա՝ 263 տղա, 217 աղջիկ:
 
Նույն ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր - համաբուժարանային բուժհաստատություններ է այցելել 34918 քաղաքացի:
 
 
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Նոյյան տապան  -   Հասարակություն