Կարեն Բոթոյանը մասնակցել է երիտասարգական կենտրոնի շինարարությանը


Կարեն Բոթոյանը մասնակցել է երիտասարգական կենտրոնի շինարարությանը

  • 18-07-2017 16:02:20   | Գեղարքունինքի մարզ  |  Հասարակություն

Այսօր՝ հուլիսի-18 ին, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանն այցելեց Գավառի երիտասարդական բազմաֆունկցիոնալ կենտրոն, որտեղ ծանոթացավ ու անձամբ մասնակցեց երիտասարդների կողմից իրականացվող շինարարական աշխատանքներին։ «Գեղարեգ» կրթամշակութային ՀԿ-ի նախագահ Գրիգոր Դաշտոյանը  մարզպետին պատմեց, որ   երիտասարդական կենտրոն ունենալու գաղափարը հնարավոր է եղել իրականացնել Գավառի քաղաքապետարանի աջակցությամբ, որի կողմից հատկացվել է տարածք, իսկ մնացած աշխատանքները կատարվում են քաղաքի երիտասարդների և նրանց  ծնողների աջակցությամբ։
 
 Կենտրոն հաճախող երիտասարդները ներկայացրին նաև, որ կենտրոնն ունենալու է կինո և  ազգային պարերի դահլիճ, ցուցասրահ, ռազմահայրենասիրական դաստիարակության լսարահ և այլն: Սոցիալական ձեռներեցության շրջանակներում կենտրոնում հիմնվելու է նաև սննդի պատրաստման և մատակարարման կետ: Վորլդ Վիժն Հայաստան Գավառի տարածքային ծրագրի կողմից կենտրոնում հիմնվելու է դասընթացների և ժողովների անցկացման սրահ, որն հագեցած է լինելու համապատասխան գույքով եւ սարքավորումներով: Իսկ «ՍՔԱՅ» երիտասարդական ակումբի երիտասարդների կողմից իրականացվող Համայնքային Ծառայության Ուսումնական Ծրագրի շրջանակներում փոխվել են պարի սրահի պատուհանները:
 
            Կենտրոնում նախատեսված է նաև կազմակերպել երիտասարդների կարողությունների զարգացման և համայնքային այլ ծրագրեր:  Հիմնանորոգվող կենտրոնը   հնարավորություն կտա,   որպեսզի քաղաքի պատանիները և  երիտասարդներն  իրենց ազատ ժամանցը կազմակերպեն: Այն նաև կհանդիսանա  կրթական, մշակութային, ռազմահայրենասիրական դաստիարակության եզակի կենտրոն Գավառի տարածաշրջանում: Նորաստեղծ երիտասարդական  կենտրոնը  մասամբ կլուծի  նաև երիտասարդների զբաղվածության հարցը: Իրականացվող  շինարարական աշխատանքները նախատեսված են ավարտել այս տարվա սեպտեմբեր ամսին:
 
Կարեն Բոթոյանը ողջունեց երիտասարդների այս քայլը և նշեց, որ համայնքների զարգացումն առանց երիտասարդների ստեղծագործ մտքի ու ակտիվ ներգրավվածության հնարավոր չէ պատկերացնել։  Մարզպետը նաև պատրաստակամություն հայտնեց իր լիազորությունների շրջանակներում օժանդակել կենտրոնի  գործուներությանը և երիտասարդների հետաքրքիր նախաձեռնությունների կյանքի կոչմանը։
 
Գեղարքունիքի մարզպետարան
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play