Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը երեք օր շարունակ երկու ժամով փակ է լինելու


Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը երեք օր շարունակ երկու ժամով փակ է լինելու

  • 18-07-2017 16:54:51   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հուլիսի 18-ին, ժամը 14.30-ին կապ է հաստատվել Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի օպերատիվ հերթափոխի ավագ տեսուչ, ոստիկանության մայոր Նադիրաշվիլիի հետ, ով հայտնել է, որ հուլիսի 18-ից մինչև 20-ը ներառյալ առավոտյան ժամը 07:00-ից մինչև երեկոյան ժամը 18:00-ն ընկած ժամանակահատվածում Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը երկու ժամով փակ է լինելու բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ կապված ավտոճանապարհին հարող լանջերում իրականացվող արհեստական քարաթափումների հետ:
 
Երեկոյան ժամը 18:00-ից մինչև առավոտյան ժամը 07:00-ն անցակետը բաց է լինելու:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play