Հարկադիր վայրէջք կատարած Մոսկվա-Երևան չվերթի օդանավի ուղևորուհին մահացել է. նոր մանրամասներ


Հարկադիր վայրէջք կատարած Մոսկվա-Երևան չվերթի օդանավի ուղևորուհին մահացել է. նոր մանրամասներ

  • 18-07-2017 17:29:05   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Մոսկվա-Երևան չվերթն իրականացնող օդանավը հուլիսի 16-ին հարկադիր վայրէջք էր կատարել Վոլգոգրադի օդանավակայանում։ Այս մասին հայտնել է ՀՀ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի խոսնակ Սաթենիկ Հովհաննիսյանը։
 
«Օդանավում գտնվող ուղևորներից մեկի ինքնազգացողությունը վատացել է։ Որոշում է կայացվել, որ օդանավը վայրէջք կատարի Վոլգոգրադի օդանավակայանում։ Օդանավը վայրէջք կատարելուց հետո կինն անմիջապես տեղափոխվել է հիվանդանոց, սակայն ճանապարհին մահացել է»,-ասել է Ս. Հովհաննիսյանը։
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն