Ճապոնիայում հորդառատ անձրևների պատճառով 100 հազարից ավելի բնակիչներ տարհանման հրահանգ են ստացել


Ճապոնիայում հորդառատ անձրևների պատճառով 100 հազարից ավելի բնակիչներ տարհանման հրահանգ են ստացել

  • 18-07-2017 18:22:40   | Ճապոնիա  |  Հասարակություն

 
Ճապոնիայի հյուիսի-արևմտյան Նիգատա պրեֆեկտուրայից 100 հազարից ավելի բնակիչներ հրահանգ են ստացել արագ տարհանվել այդ բնակավայրից: РИА Новости -ի փոխանցմամբ` հորդառատ անձրևների պատճառով այնտեղ մեծացել է սողանքների և ջրհեղեղների վտանգը: Նմանատիպ տեղումները երկու շաբաթ առաջ բազմաթիվ սողանքներ ու ջրհեղեղներ են եղել, որոնց արդյունքում զոհվել է 34 մարդ, անհետ կորել 10-ը: 
Օդերևութաբանները հաղորդում են, որ ուժեղ անձրևները շարունակվելու են ոչ միայն Նիգատա, այլև Ֆոկուսիմա պրեֆեկտուրայում: Բնակիչներին հանձնարարվել է արագ հեռանալ լեռնային կամ գետի ափին գտնվող տարածքներից: 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն