Էդուարդ Աղաբեկյանի օգտին կքվեարկի՞ արդյոք Հայկ Խանումյանը.պարզաբանում


Էդուարդ Աղաբեկյանի օգտին կքվեարկի՞ արդյոք Հայկ Խանումյանը.պարզաբանում

  • 18-07-2017 18:05:58   | Արցախ (ԼՂՀ)  |  Ի՞նչ է գրում մամուլը

Մեր կուսակցության գործադիր մարմնի նիստում անցումային շրջանի նախագահի ընտրության որոշումը թողնվել է իմ հայեցողությանը:
 
Այս  մասին  «Արցախպրես»-ի  թղթակցի  հետ  զրույցում   Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր, «Վերածնունդ» խմբակցության ղեկավար Հայկ Խանումյանը:
 
«Քվեարկելու  եմ    «Շարժում-88»   խմբակցության  ղեկավար  Էդուարդ Աղաբեկյանի  օգտին: Նա   որևէ  շանս  չունի  անցնելու, դա  ինքն  էլ  է  հրապարակայնորեն   հայտարարել:  Է.  Աղաբեկյանն  իր թեկնածվությունն  առաջադրելով, ցանկանում  է ինչ-որ  ուղերձներ   հղել  հասարակությանը, որին   կհետևենք  վաղը կայանալիք   նիստի   ժամանակ  և  կտեսնենք  ինչ  գործընթաց  է   փորձում  սկսել   մեր  գործընկերը: Բոլոր դեպքերում Բակո Սահակյանին դեմ»,-ասել  է Հ.  Խանումյանը: 
 
Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության անցումային շրջանի նախագահի ընտրությունը տեղի է ունենալու հուլիսի 19-ին: Խմբակցությունների կողմից առաջադրված թեկնածուները երկուսն են՝ գործող նախագահ Բակո Սահակյանը և «Շարժում-88» խմբակցության ղեկավար Էդուարդ Աղաբեկյանը: 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play