Քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհավորել է Ժորժ Կեպենեկյանին՝ Լիոնի քաղաքապետ ընտրվելու առթիվ


Քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհավորել է Ժորժ Կեպենեկյանին՝ Լիոնի քաղաքապետ ընտրվելու առթիվ

  • 18-07-2017 18:20:44   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհավորական ուղերձ է հղել Երևանի գործընկեր քաղաք Լիոնի հայազգի նորընտիր քաղաքապետ Ժորժ Կեպենեկյանին, որում մասնավորապես ասված է.
 
«Իմ շատ հարգելի գործընկեր, 
Երևանի բնակչության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ՝ Լիոնի քաղաքապետի պաշտոնում ընտրվելու առթիվ և Ձեր պատասխանատու բարձր պաշտոնում մաղթում եմ հաջողություն՝ ի շահ Լիոնի քաղաքացիների: 
Վերջին տարիներին մեր երկու քաղաքապետարանները միասին բազմաթիվ ծրագրեր են իրականացրել և ես բարձր եմ գնահատում Ձեր դերը Լիոն քաղաքի հետ մեր կապերի խորացման գործընթացում: Եվ վերահաստատելով մեր երկու քաղաքների միջև առկա համագործակցային և բարեկամական կապերի ամրապնդման ու ընդլայնման հարցում իմ պատրաստակամությունը, Ձեզ հարմար ժամանակահատվածում սիրով հրավիրում եմ Ձեզ այցելել Երևան, ուր Դուք միշտ սպասված եք»:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն