Գորիսում 5-ամյա երեխան ընկել է իրենց տան պատուհանից


Գորիսում 5-ամյա երեխան ընկել է իրենց տան պատուհանից

  • 18-07-2017 18:48:01   | Սյունիքի մարզ  |  Ի՞նչ է գրում մամուլը

Գորիսում 5-ամյա երեխան ընկել է իրենց տան պատուհանից:
 
Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանն ասաց, որ ոստիկանությունը  հուլիսի 15-ին՝ ժամը 16:15-ին « Գորիս» ԲԿ-ից հաղորդում ստացել է:
 
«Հաղորդում է ստացվել այն մասին, որ հիվանդանոց է տեղափոխվել Գորիս քաղաքի՝ 2012 թվականին ծնված տղա երեխա՝ մարմնական վնասվածքներով»,-ասաց Ջանոյանը:
 
Նա հայտնեց, որ պարզվել է, որ երեխան չորրորդ հարկում գտնվող իրենց տան պատուհանից  վայր է ընկել՝ ստանալով մարմնական վնասվածքներ:
 
Tert.am-ի հետ զրույցում « Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանն ասաց, որ 5-ամյա երեխան «Գորիս» ԲԿ-ից տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ:
 
«Երեխայի վիճակը կայուն է, նա գանգուղեղային տրավմա է ստացել և երիկամների վնասվածք ունի»,-ասաց նա:
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը