ՃՏՊ Արմավիրի մարզում. վարորդն ու նրա 4 ուղևորները տեղափոխվել են Արմավիրի բժշկական կենտրոն


ՃՏՊ Արմավիրի մարզում. վարորդն ու նրա 4 ուղևորները տեղափոխվել են Արմավիրի բժշկական կենտրոն

  • 18-07-2017 18:51:36   | Արմավիրի մարզ  |  Ի՞նչ է գրում մամուլը

Այսօր՝ հուլիսի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։

Ժամը 16։00-ի սահմաններում Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղի բնակիչ՝ 42-ամյա Արթուր Սարգսյանը իր վարած ВАЗ 2106 մակնիշի 34 ՍP 303 համարանիշի ավտոմեքենայով Երասխահուն-Եղեգնուտ ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում դեպի Եղեգնուտ ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել մի քանի բետոնե քարերի և հայտնվել դաշտում՝ բետոնե հենասյուների վրա։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդն ու նրա 4 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արմավիրի բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Արմավիրի հրշեջ-փրկարարական ջոկատը։

Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հետաքննիչ Նարեկ Պողոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Արմավիրի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Դավիթ Սարգսյանի գլխավորությամբ։

Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վարորդն ու 4 վիրավորները, որոնք կանայք էին, մեկնում էին դաշտ՝ գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

 

 

 

 

Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play