Քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Արցախի Հանրապետություն


Քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Արցախի Հանրապետություն

  • 19-07-2017 11:28:49   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

 
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել է Արցախի Հանրապետություն:
Այցի շրջանակում նախատեսվում է քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանդիպումը Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ:
 
Ստեփանակերտի քաղաքապետարանում երկու քաղաքների քաղաքապետերի մասնակցությամբ տեղի կունենա ընդլայնված կազմով հանդիպում, որի շրջանակում կքննարկվի Երևանի և Ստեփանակերտի քաղաքապետարանների համագործակցության ծրագրերով նախատեսված աշխատանքների ընթացքը:  Պատվիրակության կազմում Արցախ ժամանած Երևանի վարչական շրջանների ղեկավարներն էլ հանդիպումներ կունենան Արցախի գործընկեր շրջանների ու համայնքների ղեկավարների հետ:
 
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play