ՀՀ ԱԻՆ-ը ճանաչվել է տարվա պետական կառույց


ՀՀ ԱԻՆ-ը ճանաչվել է տարվա պետական կառույց

  • 19-07-2017 11:51:14   | Հայաստան  |  Հասարակություն

 
«Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական հասարակական կազմակերպությունը հուլիսի 18-ին կազմակերպեց Հայկական Փի Ար 2-րդ մրցանակաբաշխությունը: Մրցանակաբաշխության նպատակն էր համակարգել Հայաստանում հանրային կապերի ոլորտում իրականացվող լավագույն ծրագրերը, ըստ արժանվույն գնահատել հանրային կապերի մասնագետներին՝ նպաստելով Հայաստանում Փի Ար մշակույթի ձևավորմանն ու զարգացմանը:
 
Փորձագիտական ուսումնասիրության, ինչպես նաև թիրախային լսարանի համար նախատեսված հարցումների արդյուքների հիման վրա «Տարվա պետական կառույց» անվանակարգում հաղթող ճանաչվեց ՀՀ ԱԻՆ-ը:
Պաշտոնական այցով Վրաստանում գտնվող ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանի փոխարեն մրցանակը հանձնվեց նախարարի տեղակալ Դավիթ Կարապետյանին.
-Այս մրցանակը և′ ոգևորող, և′ պարտավորեցնող է, սա ՀՀ ԱԻՆ-ի մեծ կոլեկտիվի աշխատանքի գնահատականն է` փրկարարից մինչև նախարար: Անշուշտ, սա նաև տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության աշխատանքի արդյունքն է, սակայն, որքան էլ Փի Ար թիմը պրոֆեսիոնալ լինի, լավագույն արդյունքի հնարավոր է հասնել միայն, եթե կառույցն իրականացնում է իր առջև դրված հիմնական խնդիրները: Ուստի այս մրցանակը հատկապես մեր փրկարարների սրտացավ աշխատանքի, «911» ծառայության գործունեության արդյունք է, - նշեց Դավիթ Կարապետյանը:
Նախարարի տեղակալը շնորհակալություն հայտնեց նաև միջոցառման կազմակերպիչներին` գնահատականի և մասնագիտական դաշտում առողջ մրցակցությանը նպաստող մրցանակաբաշխության համար:
ՀՀ ԱԻՆ-ի` հանրության հետ թափանցիկ, բաց ու կառուցողական աշխատելաոճի ձևավորման հարցում հատկապես մեծ է լրատվամիջոցների դերը. ՀՀ ԱԻՆ-ը շնորհակալ է նաև գործընկեր լրատվամիջոցներին՝ վստահության ու համագործակցության համար:
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play