Նախարարության «Թեժ գծով» ստացվել է 234 հեռախոսազանգ


Նախարարության «Թեժ գծով» ստացվել է 234 հեռախոսազանգ

  • 19-07-2017 15:38:40   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության «Թեժ գծի» 011-528-243 հեռախոսահամարով  հունվարի 1-ից հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում ստացվել է 234 հեռախոսազանգ։ «Թեժ գծով» ստացված հեռախոսազանգերը վերաբերել են տարբեր խնդիրների, այդ թվում՝ էլեկտաէներգիայի, գազի հաշվիչների և արևային մարտկոցների  տեղադրմանը, փողոցի լուսավորության ապահովմանը, գազիֆիկացմանը, հաշվիչիների  վերածրագրավորման գործընթացին։ Բոլոր հեռախոսազանգերին տրվել են պատասխաններ:
 
Գրանցվել են նաև  ինքնավար արևային կայանների կառուցման կարգին,  ցանցին միանալուն,   լիզենզիայի տրամադրման, արևային էներգիայի և  այլ խնդիրներին վերաբերող հարցեր և առաջարկություններ, որոնց համապատասխան ընթացք է տրվել։ 
Հաշվետու ժամանակահատվածում նախարարությունը  քաղաքացիներից ստացել է 68 դիմում և 26   բողոք։  
 
Տեղեկատվության և  հասարակայնության  հետ  կապերի   բաժին
Հեռ՝.+374 (0)11 52-88-48, Էլ. փոստ՝ information@minenergy.am 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն