Հուլիսի 20-24-ը հանրապետությունում օդի միջին օրական ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի 5-7 աստիճանով


Հուլիսի 20-24-ը հանրապետությունում օդի միջին օրական ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի 5-7 աստիճանով

  • 19-07-2017 17:46:38   | Հայաստան  |  Հասարակություն

Ուշադրություն
Հուլիսի 20-24-ը հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում ցերեկը կանխատեսվում է մինչև 39...40 աստիճան տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Օդի միջին օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 5-7 աստիճանով:
 
Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը կանխատեսվում է 7, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:
Հանրապետության տարածքում`
 
Սպասվում է առանց տեղումների եղանակ:
 
Քամին հարավ-արևմտյան՝ 3-8մ/վ:
 
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
 
 
 
Երևան քաղաքում`
 
Սպասվում է առանց տեղումների եղանակ:
 
 
 
Երևան քաղաքի հուլիսի 20-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
Օդի առավելագույն ջերմաստիճան`           40.40C (1980 թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան`               13.00C (1969 թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան`           26.90C
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play