Թիվ 191 դպրոցի հիմնանորոգման ժամկետը վաղուց սպառվել է, բայց աշխատանքները չեն շարունակվում


Թիվ 191 դպրոցի հիմնանորոգման ժամկետը վաղուց սպառվել է, բայց աշխատանքները չեն շարունակվում

  • 19-07-2017 18:02:43   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի թ.191 հիմնական դպրոցի հիմնանորոգումը «Կրթական օբյեկտների հիմնանորոգում»  ծրագրով սկսվել է 29.01.2015թ., «Կանժիլստրոյ» ՍՊԸ-ի կողմից, հատկացվել է 321.621.0հազ.  դրամ և 2016-2018թ.թ. ՀՀ կառավարության միջնաժամկետ  ծրագրով  նախատեսվել էր ավարտել 2016-ին: Արդեն 2017 թվականն է, սակայն դպրոցի վիճակը շատ տխուր է, որովհետև 2 տարի է հիմնանորոգումը դադարեցվել է, շինարարները  կիսատ թողել գնացել են ու 2 տարի է չեն երևում դպրոցում: Կառավարության ծրագիրը չի    կատարվել։ 900 աշակերտ ունեցող դպրոցը ծվարել է տարածքի կեսում և ստիպված որոշ դասարաններ 2-րդ հերթ են հաճախում։ Միևնույն ժամանակ ՀՀ վարչապետը պահանջում է դպրոցներում վերացնել 2-րդ հերթը: 
 
ԵԼՔ դաշինքի Երևանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանը դիմել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին հետևալ հարցադրումով՝ ինչու է   հիմնանորոգումը կասեցվել, ինչու  «Կանժիլստրոյ» ՍՊԸ-ի շինարարները չեն շարունակում այն:  
 
Նա նաև  խնդրել է պարզաբանել, թե ի՞նչ  քայլեր  են  նախաձեռնելու դպրոցի հիմնանորոգման  աշխատանքները մեկ օր առաջ ավարտելու և դպրոցի գործունեությունը  բնականոն  հունի մեջ դնելու համար։
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն